Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ նորից հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86.600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, որի մեջ է նաև Արցախը:
«Ինձ հարց է հնչել` արդյոք 86.600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է Լեռնային Ղարաբաղը, ես ասել եմ` այո»,- հայտարարեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2019-ին ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ դրանից հետո հայտարարում, որ եթե Ադրբեջանը հարցը տանում է տարածքային ամբողջականության դաշտ, ապա ՀՀ պատասխանը մնում է նույնը՝ Արցախը Հայաստան է և վերջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը