10 09 2023

Ադրբեջանը ակնհայտորեն իրավիճակը տանում է բախման. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը ակնհայտորեն իրավիճակը տանում է բախման. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը մերժողական կեցվածք է ընդունել Արցախի հումանիտար վիճակի վերաբերյալ միջնորդ երկրների առաջարկներին և ակնհայտորեն իրավիճակը տանում է բախման: Այս մասինիր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ և Գորիս-Ստեփանակերտ երթուղիների հնարավոր գործարկումը և դրա վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումները զուտ արտաքին ֆոն ապահովելու միջոց են:

Իրականում Ադրբեջանը ինչ-որ հարցում` կարևոր չէ, թե կոնկրետ որ, ուզում է Արցախից մերժում ստանա, ապա դրանից հետո կոնկրետ գործողությունների անցնի:

Ռուսական վերջին նախաձեռնությունը, որը վերջին ամիսների ամենափոխզիջումայինն էր` լավն էր, թե վատն էր, ընդունելի էր, թե անընդունելի, Ադրբեջանը տապալում է:
 
Ադրբեջանը փաստացի հրաժարվում է բանակցություններից և եթե առաջիկա օրերին, միգուցե նույնիսկ` ժամերին, արտաքին ճնշումներ չլինեն, իրադարձությունները ծանր փուլ կտեղափոխվեն»,- գրել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ