Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սա էլ եմ գրում ու վերջ այսօրվա համար
Տեղակատվական գրոհի զոհ չդառնալու մի քանի պարզ կանոն՝
Միշտ ստուգեք տեղեկատվության աղբյուրը, սկզբնաղբյուրը, ամիս ամսաթիվը: Մի տարածե՛ք պատահական, չստուգված, խուճապ առաջացնող լուրեր:
Մի տարածե՛ք անհասկանալի, չստուգված տելեգրամյան ալիքների լուրեր:
Մի տարածե՛ք դեսպանատների հին հայտարարությունները որպես նոր: Եթե անգամ տեսել եք սոցիալական տիրույթում, անպայման ստուգեք դեսպանատան կայքում, ստուգեք ամսաթիվը: Եթե լեզուն չգիտեք, օգտագործեք Google translate:
Միշտ հիշե՛ք, տեղեկատվական պատերազմի պայքարի կարևոր բաղադրիչ է: Ադրբեջանը գրոհը սկսում է հենց երեկոյան ժամերին:
Նպատակը՝ ստուգել հանրության դիմադրությունը, խոցելիությունը, ստուգել համապատասխան կառույցների աշխատանքը: Կառույցները ցավոք, չեն աշխատում, հանրությունն էլ սկսում է խուճապի մատնվել: Դրա համար հորդորում եմ՝ եղեք զգոն, գիտակից, մի տրվեք քարոզչական ծուղակներին:
Իրադրությունը բարդ է, դրա համար էլ զգոնությունը պետք է լինի կրկնակի:
Խաղաղ գիշեր ու անփորձանք ծառայություն սահմաններին կանգնած մեր զինվորներին: Հիշե՛ք՝ իրենց թիկունքը պետք է լինի ամուր, իսկ թիկունքը՝ մենք ենք
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը