01 09 2023

Ամեն պահի կարող է նոր սադրանք կամ գործողություն լինել․ Տիգրան Աբրահամյան

Ամեն պահի կարող է նոր սադրանք կամ գործողություն լինել․ Տիգրան Աբրահամյան

Սոթքում մարտական գործողություններն այս պահին դադարել են, սակայն լարվածությունը պահպանվում է ու ամեն պահի կարող է նոր սադրանք կամ գործողություն լինել:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Դժվար է ասել, թե Ադրբեջանի մտքին այս պահին ինչ կա ու հաջորդ հարվածը երբ և ուր կհասցնի, համենայդեպս տարածաշրջանային լարվածությունն անընդհատ իրեն զգացնել է տալու:
 

Իշխանությունը քարոզչական հեքիաթներ հորինելու-տարածելու, Արցախի շուրջ նոր ինտրիգներ հրահելու փոխարեն պետք է մտածի պաշտպանության և էֆեկտիվ մարտ վարելու մասին»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ