17 08 2023

Բերձորի միջանցքի բացումը անհետաձգելի հրամայական պետք է դառնա միջազգային համայնքի համար. Արամ Ա

Բերձորի միջանցքի բացումը անհետաձգելի հրամայական պետք է դառնա միջազգային համայնքի համար. Արամ Ա

Բերձորի միջանցքի բացումը անհետաձգելի հրամայական պետք է դառնա միջազգային համայնքի համար: Այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը՝ հյուընկալվելով Լիբանանում Կանադայի դեսպանին:

Ի պատիվ Հայրապետի պաշտոնական ճաշ է տրվել, որին ներկա են եղել նաեւ այլ դեսպաններ: Հյուրասիրության ընթացքում 2 հիմնական հարց է քննարկվել՝ Լիբանանում նախագահական ընտրությունները եւ Արցախի հարցը: 

Արցախի հարցին անդրադառնալով կաթողիկոսը շեշտել է Բերձորի միջանցքի անհապաղ վերաբացման անհրաժեշտությունը, որի պատճառով  120 հազար հայեր վտանգված են: Արամ Ա-ն նաեւ ընդգծել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը եւ հույս հայտնել, որ այս ուղղությամբ միջազգային  համայնքը իր գործնական աջակցությունը ցույց կտա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ