14 08 2023

Ի՞նչ սադրանքների է պատրաստվում Ադրբեջանը

Ի՞նչ սադրանքների է պատրաստվում Ադրբեջանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին ուղղված  Հայաստանի դիմումին՝ «սահմանների մոտ տեխնիկայի կուտակման» մասին մեղադրանքով։  Ըստ տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանը Հայստանին մեղադրում  է «ռևանշիզմի» և Արցախի շրջափակման մասին, իբրև, «իրականությունն աղավաղելու» մեջ։

 «Հայաստանը օգոստոսի 5-ին խախտել է Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործման և Եվլախում Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման կազմակերպման պայմանավորվածությունը։ Եթե Հայաստանը և նրա «ինքնահռչակ սուբյեկտը» կատարեին այդ պայմանավորվածությունները, հարցը կլուծվեր օգոստոսի սկզբին՝ ղարաբաղյան շրջանի բնակիչներին հումանիտար բեռների առաքման ընդունելի շրջանակների, ինչպես նաև մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների  երթևեկության ուղիների հեշտացման ապահովմամբ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

 Հաղոդագրության մեջ նաև նշվում է, իբրև՝  «Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ,հերթական ռազմական արկածախնդրության նպատակով , Հայաստանի ԶՈւ զորակազմի լայնամասշտաբ կուտակմներ են արվում»։

 «Հայաստանի նման գործողությունները ցույց են տալիս, որ Երևանը չի դադարեցրել իր տարածքային հավակնություններն Ադրբեջանից, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության նրա բանավոր ընդունումը տարբերվում է «հողի վրա» տեղի ունեցող գործողություններից։ Ելնելով դրանից՝ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը բոլոր օրինական միջոցներով, որոնք նախատեսված են ՄԱԿ Կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ