10 08 2023

Մեր թիրախն այս ընտրություններում լինելու է Նիկոլ Փաշինյանը՝ իր վարած ոչ լեգիտիմ քաղաքականությամբ․ Թևանյան



«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին այսօր դիմում է ներկայացրել խորհրդարան։  Հարցին, թե՝ ինչո՞վ էր պայմանավորված պատգամավորական մանդատից հրաժարվելու անհրաժեշտությունը, եթե նույն մանդատն անձեռնմխելիության հնարավորություն էր նաև  ընձեռում իրեն, պատասխանեց․

«Աձեռնմխելիության խնդիր չեմ լուծում, ճիշտ՝ հակառակը․ ոմանց թվում էր, թե օրենսդրության պահանջ կար, որ պետք է վայր դնել մանդատը, ոպեսզի մասակցել Երևանի ավագանու ընտությանը, բայց այդպիսի խնդիր չկա․  սա քաղաքական մեսիջ է մեր հանրությանը, ես դրանով դիմում եմ մեր ժողովրդին  և ասում՝ ես իմ համար չեմ ուզում ապահովագրել  պատգամավորական աշխատանք, որ Երևանի ավագանու ընտրություններում , եթե ձախողեմ, չստացվի կվերադառնամ պատգամավորի աշխատանքին։ Ես ինքս վճռականություն ու դիրքորոշում եմ պահանջում, խնդրում  մեր քաղաքացուց և ինքս նախապես անում եմ իմ կողմից որոշակի գործողություն , որպեսզի ցույց տամ, որ մենք ոչ թե քաղաքապետի կամ, առավել ևս, ավագանու մանդատի հարց ենք լուծում, այլ  դիտարկում ենք Երևանի ավագանու ընտրությունը՝ որպես ամբողջական իշխանափոխություն  իրականացնելու հնարավորություն և այդ առումով կոնին դրվում է այն, ինչն էս պահին ունեմ, և ակնկալում  եմ այն մանդաը , որը մեզ հնարավորություն կտա գնալ իշխանափոխություն իրականացնել»,-ասում է Աբնդրանիկ Թևանյանը՝ վստահեցնելով․ « Սա քաղաքական քայլ է՝ իշխանափոխություն իրականացելու հնարավորություն․  այ  ընտրությունները, եթե այլ  իրավիճակում անցկացվեին, ես չէի մասնակցի, բայց քանի որ հիմա Երևանն Էրիվան դառնալու փուլում ենք հայտնվել , Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում, դրա համար մասնակցում եմ, որպեսզի տագնապի ձանը հնչեցնեմ»։

Ըստ Անդրանիկ Թևանյանի իրենց որոշումը նաև  ընդդիմադիր էլեկտորատը կոնսոլիդացնելու  հնարավորություն է․ «Մենք տարբերվում ենքնրանով, որ հստակ հայտարարում ենք՝  դրել ենք իշխանափոխության խնդիր և մեր թիրախն այս ընտրություններում լինելու է Նիկոլ Փաշինյանը՝ իր վարած ոչ լեգիտիմ քաղաքականությամբ․․․Մենք մասնակցում ենք նաև՝  120 հազար արցախցու ձայնը հնչեցնեու համար, ՀՀ անվտանգությունն ու գոյությունը պաշտպանելու համար  և պայքարելու ենք, որ տեղի ունենա իշխանափոխություն»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ