Թանգարանը պահեստ չի, կառավարությունն այդ միջոցը ծախսում է, որ մշակույթը հասանելի լինի մարդկանց: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կոնսերվացված հիմնարկից թանգարանը պետք է վերածվի ապրող հիմնարկի: Իսկ այն թանգարանները, որոնք այս տրամաբանության մեջ չեն կարողանում տեղավորվել, մենք այլ որոշումներ կայացնենք: Կամ պետք է վարչական որոշումներ կայացնենք, կամ իրավակազմակերպական ձեւի հետ կապված որոշումներ կայացնենք, կամ պետք է ընդհանրապես թանգարանի գոյության հարցը դիտարկենք: Մեր երկրում թանգարաններ կան, որ օրական մեկ մարդ է մտնում, էդ էլ դեռ հայտնի չէ, մարդ մտնում է, թե ուղղակի ծանոթները ինչ-որ աշխուժություն մտցնելու համար 100 դրամ են տալիս տոմս են առնում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը