Հուլիսի 15-ին Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։
«Ես հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը։ Հույս ունեմ՝ հանդիպման ընթացում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում», - կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն անդրադարձավ նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը:
«Արդարադատության միջազգային դատարանը արձանագրել է, որ Ադրբեջանը չի կատարել փետրվարի 22-ի որոշումը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը