06 07 2023

Արցախում անխափան ինտերնետ կապն առաջին հերթին թշնամուն է պետք․ Սասուն Բարսեղյան

Արցախում անխափան ինտերնետ կապն առաջին հերթին թշնամուն է պետք․ Սասուն Բարսեղյան

Սասուն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, ինչու բն.գազը, էլ.էներգիան ամիսներով խափանած, երկիրն աննախադեպ, տոտալ շրջափակման ենթարկած «խաղաղասեր հարևանները»համացանցային մալուխին(оптиковолоконный интернет-кабель) ձեռք չեն տալիս։
Արցախում անխափան ինտեռնետ կապն առաջին հերթին իրենց է պետք։
Բնականաբար քաջ գիտակցում են սոցցանցերի կարևորությունը և հաջողությամբ իրականացնում այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են ակտիվ անհատներին հետևելը, հասարակության լայն շերտերի, մասսաների տրամադրություններն ուսումնասիրելը, ոչ «կայուն» քաղաքացիների վերբովկան, հարկ եղած դեպքում երկրում կայծակնային արագությամբ խուճապային տրամադրություններ տարածելը և այլն։
Պատերազմը խրամատներից վաղուց տեղափոխվել է տեղեկատվական դաշտ, որի կարևորության մասին խոսելն ավելորդ է։
Սոցցանցերն ի զորու և պարտավոր ենք օգտագործել մեզ համար ճիշտ նպատակներով։
Կարծում եմ, նշված գործառույթի իրականացումը պատկան մարմինների ուշադրության կիզակետում պիտի լինի։
Հ.Գ.
Զգոն եղեք։
Չհրապարակեք այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են վնասել մեր անվտանգությունը։
Չտրվեք անծանոթ, կեղծ(ֆեյք) օգտատերերի գայթակղիչ առաջարկներին։
Մի մոռացեք «Бесплатно только сыр, и то в мышеловке» հայտնի ճշմարտությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ