«Մայր Հայաստան» նախաձեռնության համակարգող Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ում պետք է նամակ գրի Արայիկ Հարությունյանը
Ասում են, որ Արայիկ Հարությունյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին: Նա նկարագրել է արցախահայության անելանելի վիճակը: Ակնկալել է օգնություն:
Եթե Արայիկ Հարությունյանը նամակ չի գրում Նիկոլ Փաշինյանին ու վերջինիցս պատասխան չի պահանջում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և դրանով իսկ Արցախի պաշարմանը նպաստելու համար, ապա քանի՞ գրոշ արժե ուրիշից բան պահանջելը: Նամակն, ըստ այդմ, սխալ հասցեով է գրված:
Թշնամին ներսից է: Այդ պայմաններում դրսից ինչպե՞ս կարելի է օգնություն ակնկալել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը