29 06 2023

Փաշինյանի խոսքով՝ չնայած Ադրբեջանը կրակում է, բայց ՀՀ իշխանությունը շարունակելու է խաղաղության ուղեգիծը



Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ Լաչինի միջանցքի փակմանը և դրա հետևանքով առաջացած խնդիրներին։

«Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում հունիսի 27-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրետանային  և անօդաչու ավիացիայի հարվածներ են հասցրել ԼՂ ՊԲ Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով  ՊԲ 4 զինծառայող է զոհվել։ Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և ընկերներին, պետք է ընդգծեմ, որ այս ռազմական սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվում էր Ադրբեջանի տեղեկատվական գրոհներով, թե իբր ԼՂ-ի ՊԲ-ն  շփման գծի տարբեր հատվածներում խախտում է հրադադրի ռեժիմը։ Ադրբեջանական հրապարակումների մտացածին լինելը ԼՂ-ի իշխանությունների կողմից հետևողականորեն ի ցույց է դրվել, ինչի պայմաններում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական  քաղաքականություն է վարում»,-հայտարարեց Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ