04  04  2017

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին

Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված փաստաթուղթը հավանաբար Բրյուսելում կստորագրվի նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: Այդ մասին նշել է Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութալան:

Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարն ասել է, որ ապրիլի 2-ին անցկացված ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄՒԳ-ի հանձնարարականների կատարումն իրենք դիտում են, որպես շրջանակային համաձայնագրի իրականացման մաս:

Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրվեց մարտի 21-ին: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ