02 06 2023

Կա՛մ պետք է ծեծվողի անունը լիներ Աշոտ Փաշինյան, կա՛մ ծեծողն ընդդիմադիր լիներ, որ գործն ընթացք ունենար․ փաստաբան



«Քննչական կոմիտեն պարտավոր էր հարուցել հանրային  քրեական հետապնդում, քրեական վարույթ նախաձեռնել և դրա շրջանակում իրականացնել անհրաժեշտ քննչական գործողություններ»-Yerevan.Today-ի տաղավարում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով Դիլիջան քաղաքի քրեական պետի մասնակցությամբ միջադեպին։ 

«Որևէ իրավաբանական հիմնավորումից զուրկ է Քննչական կոմիտեի անգործությունը»,-ասաց փաստաբանը՝  գնահատելով դեպքի հետ կապված ՔԿ-ի հայտարարությունը, որի համար հիմք էր ըդունվել քրեականի պետի զղջումը։

«Կա՛մ պետք է ծեծվողի անունը լիներ Աշոտ Փաշինյան, կա՛մ  ծեծողն ընդդիամդիր լիներ, որ գործն ընթացք ունենար»,-նկատեց մեր զրուցակիցը։

«Տիկին Գայանեի դեպքը եզակի չէ, երբ ընդդիամդիր գործչի կամ իշխանութուններին հակադրվող որևէ հանրային գործչի նկատմամբ արագ տեղի են ունենում քրեադատավարական պրոցեսներ»,-ասաց փաստաբանը։

Վարազդատ Հարությունյանին նաև հարցեր ուղղեցինք Փաշինյանի հակասահմանադրական ու օրինականությանը հակասող հայտարարությունների մասին՝ հետաքրքրվելով, թե՝ ինչ քրեաիրավական հետևանքներ կունենան։ «Ես ամենատարբեր առիթներով ասում եմ, որ այս իշխանութուններն այլևս անտարբեր են 3-րդ Հանապետության ճակատագրի նկատմանբ, այսինքն՝  Անկախության հռչակագրի հիման վրա ստեղծված 3-րդ Հանրապետության նկատմամբ։  Պետք է պայքարել մինչև ստորագրելը կանխելու համար այս պրոցեսը»,-ասաց Վարազդատ Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ