30 05 2023

Ամոթի գագաթնակետն է, որ թշնամուց փորձում ես ստանալ այն, ինչն արդեն ունես․ Ձյունիկ Աղաջանյան



«Նման հարց բարձրացնելը ոչ միայն սպասարկում է թշնամու թեզերը և ճանապարհ հարթում նորանոր հավակնությունների, այլև ամոթի գագաթնակետն է, որ թշնամուց փորձում ես ստանալ այն, որն արդեն ունես»,- Yerevan.Today-ի տաղավարում նման կերպ գնահատեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փաշինյանի՝ օրերս արած հայտարարությունը, թե՝ Հայաստանի Հանրապետությունը  կադաստրի վկայական չունի։

«Աբսուրդի գագաթնակետն է․ ՄԱԿ-ի անդամ պետությունների գրեթե70 տոկոսը ճանաչվել են իրենց անկախությունը ստանալուց հետո՝ անդամ պետությունների քվեարկությամբ և այդ ճանաչման գործընթացում որևէ մեկը չի նշում՝ քո սահմանն անցնում է այս ինչ գծո՞վ, թե՝ չի անցնում․ քանի որ ՄԱԿ-ը, ի տարբերություն Ազգերի լիգայի, համարում էր, որ եթե անդամ-պետությունները սահմանների խնդիրներ ունեն, ապա պետք է փոխադարձ բանակցությունների ու համաձայնության դեպքում  լուծեն։ Իսկ եթե հնարավոր չէ լուծել ադ բանակցությունների արդյունքում, ապա հարցը գնում է Արդարադատության միջազգային դատարան, և դատարանի վճիռը համարում են վերջնական։ Այսինքն խնդիրը դատական կագով լուծվում է  միջազգային մակարդակով։

Ուշագրավ մի բան․ բացի այն, որ Հայաստանը պատմական քարտեզներով,նաև՝ քարե քարտեզներում արձանագրված, Փաշինյանի խոսույթին համապատասխան,«կասդաստրի վկայական» ունի, այլև, հանգամանքների բերումով, Հայաստանն իրոք ունի այդ կադաստրի վկայականը։ Մենք այն քիչ պետություններից ենք, որ ձեռք ենք բերել այդ վկայագիրը Ազգերի լիգայի կողմից, երբ ճանաչվել ենք Հայաստանի Հանրապետություն։ Քչերն են տեղյակ, որ Ազգերի լիգան իր որոշումը կայացնելիս հիմնվել է նաև այն քարտեզների վրա, որով պետությունը դիմել է իր ճանաչումը ստանալու համար, և այդ քարտեզները ճանաչման անբաժանելի մասն են կազմում։ Փաշինյանի խոսույթի տրամաբանության մեջ դիտարկելով՝ ստացվում է Ադրբեջանը, որին Ազգերի լիգան մերժել է ճանաչել որպես պետություն, և այդ մերժման հիմքը եղել է Ադրբեջանի կողմից տարածքային հավակնությունները, որոնք նա չի վերահսկել, փորձումէ Հայաստանի իշխանությունների ձեռքով ստանալ իր կադաստրի վկայականը»,-ասաց Ձյունիկ Աղաջանյանը։

Թեմայի մանրամասները՝ տեսանյութում։  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ