30 05 2023

Խաղաղություն կարող է ապահովվել միայն իշխանափոխությունից հետո․ Անդրանիկ Թևանյան



 «Մայիսի 28-ին  տեղի ունեցավ «Մայր Հայասատան»  ժողվրդական շարժման հմնադիր-հավաքը։  Տվել ենք գնահատականներ ընթացիիկ իրավիճակի վերաբերյալ և լուծումներ, որոնք 3 հիմնական կետերի շուրջ են և մենք բաց ենք հանրային լայն համագործակցությա համար»,- մամուլի ասաուլիսի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի համակարգող Անդրանիկ Թևանյանը։

Խոսելով 3 նպատակային  քայլերից Անդրանիկ Թևանյանն ասաց․

 «Մեր նպատակներն են՝ գործող վարչախմբի հեռացում, քանի որ դա սպառնալիք է ՀՀ-ի և Արցախի անվտանգությանը։ Իշխանափոխությունից հետո պետք է ձևավորենք նոր՝ ժամանակավոր կառավարություն, որը ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում պետք է կազմակերպի խորհրդարանական արտահերթ ընտրություն»։

Անդրանիկ Թևանյանը  շեշտեց՝ ժամանակավոր վարչապետը պետք է զբաղվի ընթացիկ անվտանգային հարցերը կայունացնելով և հիմնականում ապահովի ազատ, արդար թափանցիկ ընտրությունների կազմակերպումը։ Այնուհետև պարզաբանեց․ «Որպես երաշխիք, որ մենք նորից անձին, խմբերին, անհատների գերի չենք դարձնելու մեր քաղաքական համակարգը, նվազագույն պայման ենք տեսնում այն, որ ժամանակավոր վարչապետը չպետք է որևէ կուսակցությամբ կամ դաշինքով անձամբ առաջադրվի կամ մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրությանը»։

 

Մնարամասն՝ տեսանյութում։  

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ