26 05 2023

Քիշնևի հանդիպման օրակարգում համաձայնագրի ստորագրում ներառված չէ

Քիշնևի հանդիպման օրակարգում համաձայնագրի ստորագրում ներառված չէ

«Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ»,- Factor.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Աղբյուրը նախարարությանը հարցրել է՝  արդյոք հունիսի 1-ին Քիշնևում սպասվո՞ւմ է Ադրբեջանի հետ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի ստորագրում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և, մասնավորապես, «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել ենք, հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները: Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո»,-  հայտնել է  ԱԳՆ մամուլի խոսնակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ