«Չի բացառվում, որ Ադրբեջանը փորձելու է իրացման դաշտ բերել հնարավոր հանձնման այն տարածքները, որ վերաբերվում են Հայաստանին, բայց ինչ վերաբերվումէ դելիմիտացիայի առումով իր պարտականությանը դրանք այդպե էլ կյանքի չեն կոչվելու»,-ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանը վտանգավոր գործընթաց է հիմա առաջ մղում, ինչի մասին քիչ է քննարկվում․ «Արևմտյան Ադրբեջան»-ի գաղափարը հստակ տարածքային պահանջ է՝ հետագայում ադրբեջանցի փասխստականների վերադարձով․ հետագայում լեգիտիմ հիմք է ստեղծվելու , որպեսզի անվտանգության ապահովման խնդրի , ըստ այդմ՝ նոր ագրեսիայի և նոր տարածքային պահանջների համար»,-ասաց պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը