25 05 2023

ԵԱՏՄ շրջանակներում գազի ընդհանուր շուկայի գործարկման համար պատրաստ ենք երկխոսության. Փաշինյան

ԵԱՏՄ շրջանակներում գազի ընդհանուր շուկայի գործարկման համար պատրաստ ենք երկխոսության. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում գազի ընդհանուր շուկայի գործունեության համար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես բազմիցս նշվել է՝ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ժամանակին գործունեությունը երկարաժամկետ հեռանկարում կնպաստի առևտրի բարենպաստ և փոխշահավետ պայմանների ձևավորմանը, կապահովի միության անդամ երկրների էներգետիկ անվտանգության և մրցունակության բարձրացումը: Այս համատեքստում հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելն արագացնելու համար»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ