Այս պահին մոլորվելու հետևանքով Հայաստանի Հանրապետությունում հայտնված ադրբեջանցի չկա: Այն ադրբեջանցիները, որոնք այս պահին Հայաստանում են, իրենց որոշմամբ ու շատ լավ իմանալով են հատել Հայաստանի հետ սահմանը: Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ արդյոք բացառում է, որ Հայաստանի տարածքում հայտնված երկու ադրբեջանցիները, որոնցից մեկը սպանել էր ԶՊՄԿ պահնորդին, կարտահանձնվեն Ադրբեջանին, Փաշինյանը՝ պատասխանեց.
«Հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր և բարդ որոշումների կայացում է նախատեսում, բայց դա միակողմանի չպետք է լինի: Այո, մենք պատրաստ ենք քննարկել, իհարկե, իրավական ընթացակարգերը անցնելուց հետո: Մենք չենք կարող անտեսել, որ ՀՀ քաղաքացի է սպանվել, բայց որևէ մեկի անմեղության կանխավարկածն էլ չենք խախտում: Նախաքննությունը կավարտվի, կուղարկվի գործը դատարան և հնարավոր են ամենատարբեր լուծումներ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը