22 05 2023

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մի քիչ պլյուս-մինուսով, բայց ինքը միշտ անկեղծ է



Մամուլի ասուլիսին Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց.

«Դուք հայտարարում էիք, որ գուցե իմ մեղավորությունը եղել է այն, որ մինչեւ պատերազմը չեմ ասել, որ սա վերջացած խաղ է, ոչինչ անել չեմ կարող: Այս առումով դուք զղջում եք եւ կարծում եք, որ ճիշտը անկեղծ ասելն էր, սակայն 2020-ի պատերազմից հետո 2021-ի ընտրությունների քարոզարշավի ժամանակ առաջ էիք քաշում «փրկություն հանուն փրկության» բանաձեւը, նշում էիք, որ Հադրութը եւ Շուշին օկուպացված է, եւ չէիք ասում, որ Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու  որեւէ հնարավորություն չունի, ինչն ասում եք հիմա: Չի՞ ստացվում, որ նորից անկեղծ չեք այն 680 հազար քաղաքացիների  հանդեպ, որոնք ընտրել ենք ձեզ՝ ակնկալելով Արցախի հարցի հայանպաստ լուծում»:

Ի պատասխան Փաշինյանը ասաց.

 «Ես իմ քաղաքական գործունեության ընթացքում չեմ հիշում մի դրվագ, մի նախադասություն, որն ասելու ժամանակ անկեղծ չեմ եղել: Այդ նախադասությունների մի մասը կարող էր լինել չափից ավելի էմոցիոնալ, պարունակել տվյալներ, որոնք հետ պարզվեին, որ մի քիչ պլուս-մինուս կա, բայց մինեւ այս պահը չկա մի նախադասություն, որի դեպքում լիարժեք անկեղծ չեմ եղել: Մեր հրապարակային ելույթներում ոչ մի թակարդ ու ոչ մի կեղծիք չկա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ