Ասուլիսին անդրադառնալով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Աննա Հակոբյանի կալանավորման գործին, Նիկոլ փաշինյանն ասաց, որ հարցը ունի 3 կողմ` իրավական, բարոյական և քաղաքական։
«Շատ է խոսվում, որ հերոսածին մայր է կալանավորվել։ Աշոտ Փաշինյանը ևս 44–օրյային կամավորագրվել է։ Մարտական գործողությունների ժամանակ Աշոտը հրետակոծության տակ է ընկել իր ջոկատի հետ։ Իր ընկերն այդ ժամանակ զոհվել է։ Ուզում եմ մի հարց տալ` եթե բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլիներ հերոս, իսկ եթե չի սպանել, նա դառնո՞ւմ է հակահերոս։ Եթե այդ բեկորը սպաներ Աշոտին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ որ չի սպանել, Աննան հերոսծին մայր չէ՞։ Այն պայմաններում, որ Աննա Հակոբյանը ևս գտնվում էր առաջնագծում` զենքը ձեռքին»,–ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը