19 05 2023

Հիմա բավարար հիմքեր կան կարծելու, որ գործող վարչակարգն ադրբեջանական գործակալներ են․ Արամ Օրբելյան



«Երբ հայտարարում են, որ ճանաչում ենք Ադրբեջանի 86 հազար 600 քառ.կմ տարածքը, ընդ որում շատ սիմվոլիկ է, որ բառերն իրենց անուններով չեն կոչում, որովհետև Ադրեջանն ունի տարածքային վեճ Վրաստանի հետ, խոսքը վերաբերվում է Ադրբբեջանի և Վրաստանի սահմանային գոտում գտնվող վանական համալիրին, հիմա ուզում եմ հասկանալ, երբ ՀՀ պաշտոնատար անձն ասում է ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառ.կմ տարածքն այդ վանական համալիրը այս կողմ է ճանաչո՞ւմ,  թե՝ այն կողմ»,-Yerevan.Today-ի տաղավարում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։  

«Ադրբեջանը որոշակի հավակնություններ  է ունեցել ռուսական տարածքների նկատմամբ, հետևաբար, երբ խոսում են Ադրբեջանի 86 հազար 600 քառ.կմ տարածքի մասին, ՀՀ վարչապետն իրավունք ունի խոսել միայն հայ-ադրբեջանական սահմանի մասին և չխառնվել մնացած գործընթացներին, երբ խոսքը սահմանագծման, սահմանազատման գործընթացների մասին է։

 Հետևաբար, եթե պայմանավորվել են, որ Արցախը պետք է համարվի Ադրբեջանի մաս պետք է ասեն՝ մենք պայմանավորվել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է անցնի Խորհրդային միության իքս վարչական քարտեզի հիման վրա»,-ասաց Արամ Օրբելյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ միջազգային իրավական տեսանկյունից Արցախն անկախ պետություն է և իրացրել է իր ինքնորոշման իրավունքը։ 

Հարցին, որ եթե Փաշինյանը ոտնահարելով և՛ ՀՀ սահմանդրությունը, և՛ ՀՀ անկախության մասին հռչակագիրը, և՛ Արցախի ժողովրդի՝ 91 թվականին օրենքով ամրագրված կամքն ինքնագլուխ համաձայնագիր է տորագրում այդ արարքն իրավական հետևանք կունենա՞, Արամ Օրբելյանն ասաց․ «Առնվազն պետական դավաճանության հիմքեր է ստեղծում, պետք է դիտարկել նաև սահմանադրական կարգի տապալման հիմքերով,  իշխանության յուրացման հիմքեր կարող են լինել՝ կախված ձևակերպումներից ու  հիմա  բավարար հիմքեր կան կարծելու, որ գործող վարչակարգն ադրբեջանական գործակալներ են»։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ