16 05 2023

Ադրբեջանի 86.600 քառ. Կմ-ը ներառո՞ւմ է Արցախը, թե ոչ. Հարցը հնչեց 5 անգամ, պատասխանը՝ ոչ մի



Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ էլ ճանաչվել է, այստեղ նոր բան դժվար թե լինի այդ առումով: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով Բրյուսելում մայիսի 14-ին Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպմանը:

«Բանակցություններն ընթանում են ԼՂ իրավունքների եւ անվտանգության միջազգային մեխանիզմների ապահովման շուրջ»,-ասաց նա:

Լրագրողները մի քանի անգամ հարց ուղղեցին փոխնախարարին, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ընդունել ասելով նշանակում է՝ ընդունել Արցախը Ադրբեջանի կազմում, սակայն փոխնախարարը չպատասխանեց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ