Ամեն օր առերեսվում ենք երևույթների որոնք ողբերգական են, կորուստներով լի, որոնք կանխատեսում ենք, այնպես չի որ չենք կանխատեսել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Նոյեմբերի 9-ից հետո գեթե օր չկա, որ ընդդիմադիր գործիչների շուրթերից չլսվեն կանխատեսումներ մեզ սպասվելիք օրերի մասին և ամեն անգամ արթնանում ենք ու այդ կանխատեսումները կայնքի են կոչվում, որովհետև այն, ինչ պետք է արվեր նոյեմբերի 9-ից հետո չի արվել, այն, ինչ պետք է արվեր անգամ հիմա չի արվել։ Ինձնից սկսած, եթե Նիկոլ Փաշինյանը դեռևս այս շենքում նստած է նշանակում է՝ ոչ մեկս մեր աշխատանքը չենք կատարել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը