14 04 2023

Տեղ գյուղի միջադեպն ուղղված էր ԵՄ դիտորդներին․ Արմեն Գրիգորյան



«Հենց սկզբից, երբ ԵՄ դիտորդները տեղակայվել էին ՀՀ սուվերեն տարածքում, Ադրբեջանը փորձում էր դիսկրիդիտացիայի ենթարկել՝  ցույց տալու, որ դիտորդներն իրենց առաքելությունը պատշաճ չեն կատարելուև , բնականաբար, միջադեպն ուղղված էր ԵՄ դիտորդներին»,- «ՍիվիլՆեթի»-ի հետ զրույցում ասել է  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի սահմանին տեղի ունեցած միջադեպին, որը ադրբեջանական ԶՈՒ-ի հերթական սադրանքն էր։ 

«Դիտորդների տեղակայումը զսպող գործիք էր լինելու Ադրբեջանի համար, սակայն Ադրբեջանը շարունակում է և՛ ռազմական հռետորաբանությունը, և՛ սադրանքների կազմակերպումը: Ակնկալում ենք, որ Բրյուսելը համապատասխան քայլեր կձեռնարկի, որպեսզի համոզված լինենք, որ Ադրբեջանը կեղծ պատրվակներ չի օգտագործի՝ սադրանքներ կազմակերելու համար»,- ասաց Արմեն Գրիգոորյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ