05 04 2023

Քաղաքացի-համատիրություն կապը շատ հաճախ խզված է․ Գառնիկ Դանիելյան

Քաղաքացի-համատիրություն կապը շատ հաճախ խզված է․ Գառնիկ Դանիելյան

Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում հարց ուղղեցի ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին, թե ի՞նչ աշխատանքներ, միջոցառումներ են տարվում բազմաբնակարան շենքերի բնակիչների իրավունքների և պարտականությունների պատշաճ իրազեկման առումով։ Ակնհայտ է, որ այս առումով տեղեկատվական բաց կա։ Քաղաքացի-համատիրություն կապը շատ հաճախ խզված է։

Բացի այդ, խնդիրներ առաջանում են նաև բյուջեի ոչ բավարար միջոցների պատճառով։ Օրինակ, Նոր Նորքի բազմաբնակարան շենքերից մեկում խողովակի վթարի արդյունքում ջրի արտահոսք է տեղի ունեցել, և շենքը դարձել է վթարային։

Համայնքապետարանն արձագանքում է, որ բյուջեում միջոցներ չկան խնդիրը լուծելու համար․ անհրաժեշտ է, որ Երևանի քաղաքապետարանը համապատասխան ծրագիր հաստատի։ Հասկանում ենք, որ այս ամենը երկար ժամանակ կպահանջի։ Իսկ մինչ այդ, քաղաքացիները ստիպված կլինեն բնակվել արդեն վթարային վիճակում հայտնված շենքում։

Նման հարցերը, որոնք կարող են մեր քաղաքացիների համար ճակատագրական նշանակություն ունենալ և առողջական լուրջ խնդիրների պատճառ հանդիսանալ, առավել լրջությամբ պետք է ուսումնասիրվեն՝ ստանալով հրատապ լուծում։

Վաչե Տերտերյանը համաձայնեց՝ նշելով, որ վթարային իրավիճակների համար համայնքները պետք է առանձին բյուջետավորում ունենան և հասանելիություն՝ տվյալ համատիրությանը։ Վերջինս խոստացավ, որ իմ հնչեցրած հարցը կներկայացնի որպես առաջարկ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ