23 03 2023

Անիմաստ է խոսել համատեղ բնակվելու մասին. ԱՀ պետնախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին



Այո, որոշակի ժամանակահատված Արցախում ապրող հայերը եւ ադրբեջանցիները ապրել են միասին, բայց նրանք երբեք ինտեգրված չեն եղել:

Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից առջ քաշվող «ինտեգրացիայի» թեզին:

«Ադրբեջանի կողմից առաջ քաշվող այդ թեզը երբեք իրականություն չի եղել 20-րդ դարից սկսած: Հետեւաբար, սա միջազգային հանրությանը մոլորեցնելու եւ իր ցանկություններն իրականություն դարձնելու կեղծ փաստարկներն ու պնդումներ են: Մեր խնդիրը պետք է լինի այս խնդրի ողջ բովանդակությունն ու էությունը միջազգային հանրությանը ներկայացնելը: Եթե ուզում ենք հաջողության ասնել, մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն այս ամբողջ պատկերը միջազգային հանրությանը ներկայացնելը: Մենք պետք է կարողանանք ճշմարտությունը լիարժեքորեն ներկայացնել, ուղիղ հաղորդակցվել միջազգային դերակատարների հետ»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ