23 03 2023

Ադրբեջանի պահանջներն ընդունելուց հետո երկրում կսկսի քաոս, ու իշխանության համար կդառնա անվերահսկելի․ Աբրահամյան



«Մոտակա ժամանակներում խաղաղության փաստաթղթի ստորագրման մեկ հանգամանք կարող է լինել, եթե Հայաստանն ամբողջությամբ հրաժարվի՝  դիմադրելու իր հնարավորությունից ,  այսինքն՝  համաձայնվի այն բոլոր առավելապաշտական մոտեցումներից, որը ներկայացրել է Ադրբեջանը։

Հայաստանի իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ զիջումների է  գնացել ոչ միայն քաղաքական մակարդակում, բայց այն, ինչ այս պահին ներկայացնում է Ադրբեջանը, լուրջ  հարված ու կորուստ է ոչ միայն Արցախին ու Հայաստանին, կարծում եմ, լուրջ խնդիրներ է նաև առաջացնելու իշխանության համար երկրի ներսում, քանի որ այդ պահանջների ընդունումից հետո երկրում իրավիճակը պարզապես կարող է վերածվել քաոսի, անվերահսկելի վիճակի»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը՝ ԱԺ ճեպազրույցի ժամանակ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ