«Մոտակա ժամանակներում խաղաղության փաստաթղթի ստորագրման մեկ հանգամանք կարող է լինել, եթե Հայաստանն ամբողջությամբ հրաժարվի՝ դիմադրելու իր հնարավորությունից , այսինքն՝ համաձայնվի այն բոլոր առավելապաշտական մոտեցումներից, որը ներկայացրել է Ադրբեջանը։
Հայաստանի իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ զիջումների է գնացել ոչ միայն քաղաքական մակարդակում, բայց այն, ինչ այս պահին ներկայացնում է Ադրբեջանը, լուրջ հարված ու կորուստ է ոչ միայն Արցախին ու Հայաստանին, կարծում եմ, լուրջ խնդիրներ է նաև առաջացնելու իշխանության համար երկրի ներսում, քանի որ այդ պահանջների ընդունումից հետո երկրում իրավիճակը պարզապես կարող է վերածվել քաոսի, անվերահսկելի վիճակի»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը՝ ԱԺ ճեպազրույցի ժամանակ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը