Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը։
Միրզոյան-Լավրով մամլո ասուլիսի այսօրվա բազմաթիվ ու բազմաշերտ խոսույթի մասին կարելի է երկար գրել։
Սակայն կցանկանամ ընդամենը մեկ ուղերձի մասին արտահայտվել։
Ռուսաստանի ԱԳ նախարարն այսօր, ֆիքսելով, որ Հայաստանի գործող իշխանություններն են իրավիճակն հասցրել այս հանգրվանի (Ալմաթայի հռչակագիր եւ այլն) , փաստացի արձանագրեց, որ Արցախի հարցի հետաձգման ռուսական առաջարկը չի քննարկվում, դրա փոխարեն առաջին անգամ Ռուսաստանը կողմ արտահայտվեց Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների առկա որոգայթի օգտին։
А нам больше всех надо? - ռուսական լոգիկան ռացիոնալ է, բայց ոչ ընկալելի։ Առնվազն ՌԴ ԱԳ նախարարի բերված օրինակների զավեշտալի լինելը չէր կարող չգիտակցվեր Լավրովի նման գործչի կողմից։
Քանզի թե Դոնեցկ-Լուգանսկի օրինակները (դրանք չկատարվեցին եւ բերեցին ընթացող պատերազմի, իսկ ինքնորոշման իրավունքի թեզը դարձել է ուկրաինական պատերազմի համար ռուսական կողմի հիմնական փաստարկը), թե Կոսովոյի օրինակը (այս հարցի շուրջ ընթացող բանակցությունները նախեւառաջ Կոսովոյի անկախության ճանաչման, հետի նոր՝ սերբական փոքրամասնության իրավունքների պաշտպանիւթյան մասին են) բացարձակ կապ չունեն Արցախյան իրականության հետ։
Եւ այս իրավիճակը առավել ողբերգական է դառնում ուղիղ եթերում Հայաստանը ներկայացնող հորթի ներկայությամբ ու լռությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը