17 03 2023

Մեր փոխարեն ոչ ոք չի մարտնչելու հանուն Արցախի և Հայաստանի հանրապետությունների․ Վարդան Ոսկանյան

Մեր փոխարեն ոչ ոք չի մարտնչելու հանուն Արցախի և Հայաստանի հանրապետությունների․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. 

«Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պաշտոնական ճառում կրկին բարբաջել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին, որով թշնամին «կոչում է» Հայաստանի Հանրապետությունը։

Հաականո՞ւմ եք՝ արհեստածին Ադրբեջանում փաստացիորեն չեն ընդունում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի գոյությունը, մեր հայրենիքի սրբազան հողում ապրելու և պետությւոն ունենալու մեր տարրական իրավունքը, որը մենք նվաճել ենք հազարամյակների մեր ճիգով, արյունով, քրտինքով ու մտքով։

Բոլոր պատրանքները, թե նույնիսկ մեր այս տարրական իրավունքը չճանաչող բարբարոսների հետ հնարավոր է ինչ-որ երկարաժամկետ խաղաղություն, սին են, վտանգավոր և, ըստ էության, ցեղասպանության նոր դուռ բացող։

Սին են և վտանգավոր նաև այն բոլոր «մտքերը», թե մեր փոխարեն ինչ-որ մեկը կռվելու է բարբարոսների դեմ։ Մեզ հետ կռվողներ, մեզ աջակցողներ ու օգնողներ, այո՛, կարող են լինել և կլինեն ճիշտ աշխատելու դեպքում, սակայն մեր փոխարեն ոչ ոք չի մարտնչելու հանուն Արցախի և Հայաստանի հանրապետությունների»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ