15 03 2023

Կիլոմետրանոց հերթեր Գյումրիի մասքատանը. Ընդդիմադիր պատգամավորները լուծումներ են առաջարկում



«Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Գյումրիի մաքսատուն: Մաքսատանը ներմուծված ավտոմեքենաների հերթերը հասնում են կիլոմետրերի՝ քաղաքացիներին պատճառելով անհարմարություններ և նյութական վնասներ։

Ըստ ՊԵԿ-ի՝ ավտոմեքենաների ներմուծումը վերջին շրջանում կտրուկ աճել է․ օրական շուրջ 200 մաքսազերծման գործընթաց է տեղի ունենում։ Միաժամանակ՝ ոչինչ չի ձեռնարկվել այսպիսի իրավիճակում հերթերը կառավարելի դարձնելու ուղղությամբ։

Պատգամավորները տեղում ծանոթացել են խնդրին, խոսել քաղաքացիների հետ և փորձել լուծման տարբերակներ առաջարկել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ