15 03 2023

Փաշինյանը սեփական կաշին փրկելու խնդիր է տեսնում․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանը սեփական կաշին փրկելու խնդիր է տեսնում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Տարածաշրջանում և հատկապես Հայաստանի ու Արցախի շուրջ էսկալացիոն իրադրության մասին վերջին շրջանում անընդհատ տարբեր բնույթի լուրեր են շրջանառվում, դրա մասին հայտարարեց նաև իշխող ուժի ղեկավարը, ով փաստացի իրավիճակի պատասխանատուն է:

Եթե ֆիլտրեք արտաքին, տարածաշրջանային գործոնները, ապա իրականում ո՞րն է այս փուլում նման ծանր իրավիճակի ստեղծման պատճառը:

Փաշինյանի ասուլիսի ուշագրավ հատվածը վերաբերվում էր բանակցություններում ստեղծված փակուղում:

Փաստացի Պրահայում ձեռք վերված պայմանավորվածությունները, որոնք իրենց սկզբունքներով արդեն իսկ ահռելի վնաս էին հասցնում հայկական շահին, Ադրբեջանը չեղարկել է` հանդես գալով նոր հավակնոտ առաջարկներով:

Դրանք ուղիղ ենթադրում են Արցախ-Ադրբեջան բանակցություններն անցկացնել մեկ օրակարգով` ինտեգրման:

Երկրորդ, Ադրբեջանը մերժում է Արցախում որևէ տիպի միջազգային երաշխիքի ստեղծումը` համարելով, որ անվտանգությունից մինչև մնացած հարցեր, իր ներքին խնդիրն է:

Երրորդ, Ադրբեջանը Արցախի հետ բանակցությունների միակ ֆորմատ տեսնում է երկկողմը` բացառելով ՌԴ-ի կամ մեկ այլ սուբյեկտի, կառույցի ներգրավածություն:

Չորրորդ, Ադրբեջանն ակտիվ առաջ է մղում «արևմտյան Ադրբեջանի» գաղափարը` փորձում այն ներառել ՀՀ-Ադրբեջան պայմանագրում, ինչը ՀՀ-ի դեմ հարձակումը լեգիտիմացնելու հնարավորություն է:

Երբ Փաշինյսնն ասում է, որ ադրբեջանական նոր առաջարկները կարմիր գծերի հատում են, ոչ թե անհանգստացած է ՀՀ-ի կամ Արցախի շահերով, այլ սեփական կաշին փրկելու խնդիր է տեսնում:
Իրավիճակը հասել է մի կետի, երբ այն նույնիսկ Փաշինյանի համար է քաղաքական ինքնասպանություն և սա սկսել է մտածել իր անվտանգության, իր ապագայի մասին, որովհետև այդ իրադրությունը ներսում մի օր պայթելու է` իր հետ քշել տանելով շատ շատերին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ