Ասպրամ Կրպեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այս շաբաթ պատիվ ունեցա հյուրընկալելու մասնավոր այցով Հայաստան այցելած ՄԱԿ-ի երեխաների կոմիտեի փոխնախագահ, Ժնևի համալսարանի պրոֆեսոր Ֆիլիպ Դ․ Ժաֆֆեին և շվեյցարական “Terre des hommes” ՀԿ-ի Արդարադատության հասանելիության ծրագրի ղեկավար դոկտոր Յան Կուլիուին:
Չափազանց հագեցած այցի ընթացքում հարգարժան հյուրերին առիթ ունեցանք աշխատանքային հանդիպման շրջանակներում հյուրընկալելու նաև ՀՀ Ազգային ժողովում: Հանդիպման ընթացքում գործընկերոջս՝ Թագուհի Թովմասյանի հետ ներկայացրինք երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքները, խախտումները և բացթողումները: Վերահաստատեցինք մեր՝ ազգային ուժերի, կարևոր հանձնառությունը պաշտպանելու երեխաների իրավունքները Հայաստանում և Արցախում:
Առանձնահատուկ ուշադրության արժանացրինք արդեն 76 օր անմարդկային շրջափակման մեջ գտնվող 120000 արցախցիների խախտված, խախտվող իրավունքների մասին հատուկ զեկույցը, մասնավորապես՝ կարևորեցինք 30000 երեխաների խախտվող կենսական իրավունքները:
Մեր հարգարժան հյուրերի հետ պայմանավորվեցինք էլ ավելի համակարգված և հաճախակի դարձնել շփումները և խորացնել համագործակցությունն ի շահ երեխաների իրավունքների պաշտպանության՝ Հայաստանում և Արցախում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը