27 02 2023

Լուրջ քննարկումներ են ընթանում տարածաշրջանում․ Տաթևիկ Հայրապետյան

Լուրջ քննարկումներ են ընթանում տարածաշրջանում․ Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր էջում գրում է․

Ալիևն երեկ ուղևորվեց Թուրքիա։ Այսօր տեղի ունեցավ Պուտին֊Էրդողան հեռախոսազրույցը, սա վերջին 4 օրվա մեջ 2րդ զրույց էր։ Վաղը Լավրովը կուղևորվի Բաքու։ Առաջիկայում սպասվում է Իրանի արտգործնախարարի այցը Մոսկվա։ Ակնհայտ է, որ լուրջ քննարկումներ են ընթանում տարածաշրջանում, վստահ եմ` կենտրոնական հարցերից մեկը Լաչինի միջանցքն է և Սյունիքով հնարավոր ճանապարհի թեման։ Հայաստանը ակնհայտորեն դուրս է դրել իրեն այդ քննարկումներից։ Բայց, երբ դու քննարկման մաս չես, քեզ համար կենսական հարցերը այլոց առևտրի առարկա են դառնում, առավել ևս, երբ քո իշխանությունը որևէ բովանդակային օրակարգեր առաջ չի քաշում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ