Ես պնդում եմ ամբողջ պատասխանատվությամբ, որ այդ փաստաթուղթը իրական է եւ Հայաստանի դավաճան իշխանությունները, ներառյալ արցախուրաց ԱԽՔ-ը, բանակցում են հենց այդ սկզբունքների շրջանակներում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Երեկ իմ կողմից հրապարակված փաստաթուղթը Արցախն Ադրբեջանին հանձնելու նիկոլական մտադրությունների մասին սպասելիորեն բուռն քննարկման արժանացավ։
Իշխանական թեւը խորը եւ համապարփակ մանդրաժի մեջ էր։
Ճ կլասսի ստատուսչիներից մինչեւ քպական մանդատավոր բիոզանգված փորձում էր ինչ-որ անհոդաբաշխ բացատրություններ տալ «որտեղից Աշոտյանին էդ թուղթը» հոգոցից մինչեւ «հա, ի՞նչ, ինչ կուզենք էն էլ կբանակցենք»։
Եվ ահա քիչ առաջ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը իր հարցազրույցում փորձեց ինքն իրեն, իսկ իրականում՝ բոլորիդ, կրկին էշի տեղ դնել եւ հայտարարեց, որ իբր նման փաստաղուղթ Հայաստանը երբեք չի բանակցել։
Այս դավաճանների մարտավարությունը պարզ է. հերքել, ժխտել, ֆռացնել ու խաբել անգամ այն դեպքերում, երբ բռնվել են գործի վրա , ինչպես ռուսը կասեր, с поличным.
Ես պնդում եմ ամբողջ պատասխանատվությամբ, որ այդ փաստաթուղթը իրական է եւ Հայաստանի դավաճան իշխանությունները, ներառյալ արցախուրաց ԱԽՔ-ը, բանակցում են հենց այդ սկզբունքների շրջանակներում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը