«Հայստանում իշխանական քարոզչամեքենան շատ ցուցադեց մեր եռագույնը թուրքական դրոշների հետ ՝ համարելով դա պատմական․ մեր եռագույն դրոշը դեռ 1992 թվականին ծածանվել է արդեն Անկարայում ԱԳՆ-ի դիմաց , երբ «Սևծովյան ավազանի երկրների» կազմակերպությունն էր հիմնադրվում , ավելին ասեմ 2005թ-ից․ Ստամբուլի կենտրոնական պողոտայի վրա մեր եռագույնը մշտապես ծածնվում է «,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղմ Մանուկյանը։
Անդրադառնալով հարցին, թե իրականում, տնտեսական առումով, ի՞նչ կտա հայ-թուրքական սահմանի բացումը, պատգամավորն ընդգծեց, որ չկա տնտեսական փաստարկված գնահատական, թե՝ ինչ օգուտ կարող է ունենալ սահմանի բացումը։ Ի դեպ բանախոսը հիշեցրեց նաև նույն խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի՝ նախօրեին արված վերլուծությունը, ըստ որի՝ անհավատալի մեծ ծավալով ոսկու ձուլակտոր է արտահանվել 2022 թ․-ին Հայաստանից Թուրքիա ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը