15 02 2023

Սրանք բոլորն իրենց լկտի և անբարո պահվածքի համար պատասխան են տալու՝ վաղ, թե՝ ուշ․ Լիլիթ Գալստյան

Սրանք բոլորն իրենց լկտի և անբարո պահվածքի համար պատասխան են տալու՝ վաղ, թե՝ ուշ․ Լիլիթ Գալստյան

Լիլի Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արման Բաբաջանյանին՝ «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահին, Դաշնակցությանը զրպարտելու համար դատարանը պարտավորեցրել է ներողություն խնդրել ՀՅԴ-ից և Գերագույն մարմնի բոլոր անդամներից։
2019 թ․ խորհրդարանական ելույթի ժամանակ նա Դաշնակցությանն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»:
ֆեյսբուքյան էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնվազն 4 հեռուստաընկերության մասնակցությամբ, դատարանը պարտավորեցրել է նրան ասել հետևյալը․
«Հարգելի հետեւորդներ, 06.12.2019թ. ՀՀ ԱԺ ամբիոնից Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում ՀՅԴ-ից, ինչպես նաեւ կուսակցության ԳՄ բոլոր անդամներից»։
Ես բավարարված եմ՝ թե՜ որպես հայ մարդ ու քաղաքացի, թե՝ որպես ՀՅԴ ԳՄ անդամ։
Բայց ցավոք, Բաբաջանյանը մենակ չէ․․․ Դաշնակցությանը զրպարտում են, իսկ ավելի ճիշտ Դաշնակցության դեմ վայրահաչում են շատերը․ գոյանքներ, որոնց ինտելեկտը տրակտորի անիվի համեմատ իսկ անմրցունակ է։
Սրանք բոլորն իրենց լկտի և անբարո պահվածքի համար պատասխան են տալու՝ վաղ, թե՝ ուշ։
Որոշ ինֆուզորիա հողաթափիկներ՝ փորձելով ինքնահաստատվել և հետ չմնալ հակազգային և հակապետական թրենդից՝ այսօր էլ Դաշնակցության անցած ուղին ռևիզիայի ենթարկելու թրքահաճ մտահոգություններ են շաղ տալիս Խորհրդարանի ամբիոնից։
Այսօր Դաշնակցության դեմ ուղղորդված, ծրագրային պայքարը՝ մեդիայի փակումը, քաղբանտարկյալները, քրեական հետապնդումները, միանգամայն տեղավորվում են Հայոց պետականությունը կազմաքանդելու, պետականությունը պահելու կամքն ու երազանքը ջախջախելու օտարածին, թրքահաճ ծրագրի մեջ։
Անհերքելի է՝ Դաշնակցության դեմ բոլոր ոտնձգություններն անփառունակ ավարտ են ունեցել, այս էլ 132 տարի։ Եվ կունենան․․․
Բայց ցավալին այն է, որ այս տեղեկատվական, ապազգային հոսքերի արդյունքում դեգրադացվում և հուսալքվում է հայ մարդը։
Սրանց ուզածն էլ սա է․ ստեղծել քաոսացած, ընդհանրական երազանքներ ու նպատակներ չունեցող, միմյանց մերժող ու ատող մի խառնամբոխ։
Իմունիտետ չունեցող հիվանդ ազգը սկսում է հավատալ ոչ թե սեփական ուժերին այլ՝ տանիք ու ապահովություն է փնտրում թուրքի, ռուսի, ֆրանսիացու կամ պարսիկի դրոշի տակ։
Որովհետև մենք մեր ձեռքով ինքնաոչնչացվում ենք․ մենք իմունիտետ, արժանապատվություն կամ տեսլական չունենք, մերը հարմարվելն է, գոյատևելը, օտարի թևի տակ գետնաքարշ ապրելը․․․մ՜ի դարձեք հայրենադավ հարմարվողներ․․․
Մենք ոչ թե դաս ենք քաղում մեր սխալներից կամ այլոց հաջողություններից, այլ սնվում ենք ատելության, մերժումի, ինքնախարանման ու մերժման հարատև հարացույցից։
Չի կարող երրորդ հազարամյակում, այն էլ աշխարհի նոր ճարտարապետության բուն ընթացքում, ապագա ունենալ մի ժողովուրդը, ով իր ձեռքով սպանել է հեղինակություններին ու ինքնութանական արժեքները/եկեղեցի, մշակույթ/անցյալ, էլիտաներ, պետական ինստիտուտներ․․․/
ՄԻ ԴԱՐՁԵՔ ՍԵՓԱԿԱՆ ԿԱԽԱՂԱՆԻ ՊԱՏՎԱՆԴԱՆԸ․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ