«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ-ում լրագրողներին Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ ներկայացրեց:
«2022 թվական, ապրիլի 15: Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ է, ՊՆ-ի՝ թվով 71 գույք է փոխանցվել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի: Այստեղ 71 զորամասի հասցե է՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով ապացույցը:
Մանուկյանի խոսքով՝ Սեյրան Օհանյանի շուրջ տեղի ունեցող գործընթացը շոու է: «Սա հասարակության ուշադրությունը շեղելու համար է», - ասաց նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավորի դիտարկմամբ՝ տարիներ անց այլ դատախազ կգա ու Սուրեն Պապիկյանին Նիկոլ Փաշինյանի հետ «կգամի անարգանքի սյունին» «Ստալիչնի պոլկ»-ը վաճառելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը