Hraparak.am-ը գրում է․ Զարմանում եք, որ Արարատ Միրզոյանը 280 հազարանոց դոլարով շքեղ առանձնատուն է գնել։ Զարմանքը խոսում է այն մասին, որ հավատում եք՝ «գայլերը փարախ են մտել» , որ գառ չուտեն»։
Ախր այդպես ո՞նց կլինի։ Եթե համարյա թե գաղտնազերզծված է, որ այս իշխանությունն ինչի համար է եկել, վկայակոչումս մամուլում հրապարակված փաստերին, ինչի՞ վրա եք զարմանում։ Այս աշխարհում տեսե՞լ եք մի ծառայություն, որ գին չունենա։ Առավել ևս այնպիսի ծառայությունները, որ սեփական երկրի ուրացման հետ է կապված։ Այս իշխանության օրոք կորցրինք Արցախը, թշնամին ներխուժեց ու առ այսօր նստած է Հայաստանի սուվերեն տարածքում, կորցրինք 44-օրյա պատերազմում հայ ոսկե գենոֆոնդը, երբ՝ ըստ գերագույնի հայտարարության, կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց չարեց։ Այլ փակագծեր չեմ բացում, բայց դուք լրիվ իրազեկված եք, թե ով ով է։ Պարզապես նրանք առայժմ իշխանություն են և հնարավոր չէ, որ իրենք իրենց բացահայտեն։
Լրագրողներն ինչքան էլ տքնաջան աշխատեն, ինչքան էլ փորձեն գտնել «կերած գառների քանակը» , անկեղծ եմ ասում, չեն կարող իմանալ, հնարավոր չէ։ Չնայած շատ լրագրողների աշխատանք գերմարդկային է՝ ամեն գնով բացահայտելու քայլիստների «կերած ուրացածը» , և թեկուզ մեկ դեպքի բացահայտում կարող է նրանց ունեցվածքով զարմացողների աչքերը բացել , նորից եմ ասում՝ նրանց համար սարքված են բոլոր պատճառաբանությունները ու հնարավոր չէ «իրենք իրենց վառեն»։
Զարտուղի բոլոր ճանապարհները ի վերուստ են տրվել ու, ի վերուստ գիտեն, ինչ ոնց թաքցնեն, ինչը ոնց քողարկեն, ինչ ճանապարհով։ Բայց մի բան, փաստերից ելնելով, ընդհանրացնում եմ։ Քայլիստների ծառայությունը այնքան էլ էժան չէ։ Եթե շատերի ունեցվածքը, գնած տները, փայատերեր, սեփականատերեր դառնալն արդեն հրապարակված է, մի բան պարզ է․ նրանց լռության ու գործելու համար ապահովագրությունը շատ մեծ է։ Տարբեր աղբյուրներ արդեն հրապարակել են «լրիվ տկլորների» թանկ բնակարանների, մեքենաների մասին տվյալներ, որոնք ընդամենը ձեռք են բերվել մեկ- երկու տարվա ընթացքում։ Նման համատարած շռայլությունը մի բան է հուշում․ «նրանց ի վերուստ է տրվում մանանա» , մեկի կամ տասնմեկի հարց չէ, թիմային աշխատանքի դիմաց տրվում է համապատասխան գին։ Իսկ թե որն է այդ գնի թիրախը, կարծում եմ ինքներդ գիտեք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը