03 02 2023

Բերձորի ճանապարհը պետք է բացվի․ թող մեզ չվախեցնեն պատերազմով ու արյունով․ Սերժ Սրապիոնյան



«Ե՞րբ հայտնվեցնք այս վիճակի մեջ․ այն օրից, երբ մարդամեկը հայտարարեց , որ Ղարաբաղի խնդրով զբաղվելու մանդատ չունի, երբ սրանցից՝ հոպոպազգիներից մեկը, որը ձուն սովոր է դնել ուրիշի բներում  և իրենից եկած գարշահոտությունը վերածում է բնին, խոսում է պետականությունից, ահա այս տեսակի խոստովանությունից, որ Հայաստանն իր անվտանգութունը չի կարող ապահովել , ո՞նց կարող է Արցախի անվտանգությունն ապահովել ․ սա ուղիղ թշնամուն խոստովանություն է, որ մենք մերկ ձեռքերով կանգնած ենք , պարանոցներս ձգել ենք,  յաթաղանը բեր քաշի մեր պարանաոցներին»,-Աժ-ում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց Սերժ Սրապիոնյանը։

Խոսելով Լաչինի միջանցքի խնդրի, շրջափակված Արցախի մասին  բանախոսն ասաց․ « Բերձորի ճանապարհը պետք է բացվի․ թող մեզ չվախեցնեն պատերազմով ու արյունով»։ Սերժ Սրապիոնյանը նաև դիմելով ընդդիմությանը, կոչ արեց հավաքագրել պատրաստակամ հայորդիներին ու շարժվել դեպի Բերձոր։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ