02 02 2023

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է․ Լավրով

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է․ Լավրով

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին ու «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում աել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Առաջարկը դեռ սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ շահագրգռված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասել է նա։

«Անցյալ տարվա սեպտեմբերյան դեպքերից հետո մենք անմիջապես խումբ ենք ուղարկել, հարցում ենք ստացել Հայաստանից, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից՝ փորձագետների հատուկ առաքելությամբ և ծրագիր ենք բերել. ՀԱՊԿ-ը տեղակայել Հայաստանի այն հատվածում, ինչ Ադրբեջանի հետ։ Այն վաղուց պատրաստ էր, բայց հայկական կողմը չէր շտապեցնում մեզ»,-  նշել է  ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ