30 01 2023

Նիկոլ Փաշինյանի հայ-թուրքական ու հայ-իրանական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանի հայ-թուրքական ու հայ-իրանական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Թուրքիան պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանին հանձնելու պահանջները և համաձայն է Հայաստանը որպես «Արևմտյան Ադրբեջան» դիտարկելու Ալիևի ծրագրերի հետ։ Նիկոլ Փաշինյանն այս ամենը գիտի, բայց հույս ու հավատով է լցված առ Էրդողան։ Հայ ժողովրդին էլ խաբում է, թե, իբր, հայ–թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։
Իրանը հայտարարում է, որ դեմ է տարածաշրջանի քարտեզի վերաձևմանն ու կարմիր գիծ է համարում հայ–իրանական սահմանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, այսինքն՝ դեմ է «Զանգեզուրի միջանցքին» ու «Արևմտյան Ադրբեջանին»։
Ինչպես հայտնի է, Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Կան զոհեր և վիրավորներ։ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ արձագանք չի տվել։ Չի ցավակցել Իրանին ու չի առաջարկել Հայաստանի օգնությունը։ Եվ սա այն դեպքում, երբ Իրանը մեր հարևան ու բարեկամ երկիրն է։
Իրանը Նիկոլ Փաշինյանի համար Թուրքիան չէ, որ արագ արձագանքի ու ցավակցի, ինչպես որ Թուրքիայում տեղի ունեցած դժբախտության ժամանակ արագ ցավակցեց՝ յուրօրինակ ձևով քծնելով Էրդողանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ