«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի 5 ամենամեծ մեղքերն ու հանցագործությունները․ պետական դավաճանության մեխանիկան
Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ու Արցախին ոչ միայն վնաս տվեց՝ 44–օրյա պատերազմ ու պարտություն բերելով, այլ շատ ավելի մեծ վնաս է տալիս իր այս քաղաքականությամբ․
2․ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ՝ կշեռքի տարբեր նժարներին դնելով սեփական անվտանգությունն ու մեր երկրի գոյությունը․ ՌԴ ԱԳՆ երեկվա հայտարարությունը պետք է SOS լինի հայ ժողովրդի համար,
4․ Հայաստանի ու Արցախի անվտանգության և գոյության երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն (հատկապես Սյունիքի մասով) են, որոնք դեմ են Հայաստանում արևմտյան ցանկացած տիպի դիտորդական առաքելության՝ դա համարելով սպառնալիք իրենց շահերին, սակայն Փաշինյանը մերժում է ռուսական պատրոնաժով դիտորդական առաքելությունը, ռազմատեխնիկական օժանդակությունը, ՀՀ–ում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը, որևէ քայլ չի անում Իրանի հետ ռազմաքաղաքական մերձեցման ուղղությամբ, բայց կողմ է արտահայտվում ԵՄ դիտորդներին, ՀՀ–ում ռուսական ռազմաբազան համարում է սպառնալիք ՀՀ անվտանգությանը, և սա այն դեպքում, երբ Ադրբեջանը թույլ չի տվել իր տարածքում ԵՄ դիտորդություն՝ իր այդ մերժումը հաղթաթուղթ դարձնելով «գետնի վրա» հարց լուծող ՌԴ–ի ու Իրանի հետ բանակցություններում ու փորձելով Մոսկվայում, Թեհրանում միավորներ հավաքել Երևանի հաշվին, ինչի հնարավորությունը Փաշինյանը լիուլի տալիս է Ալիևին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը