24 01 2023

Երևանում Արցախի «դեսպանատունը» պետք է մոբիլիզացիան սկսեր․ Թևան Պողոսյան



Քաղաքագետ Թևան Պողոսյանը գտնում է, որ Արցախից ձեռքերը լանալու Հայաստանի հայտարարություններրից հետո  իրավիճակը բեկողը հենց Երևանում Արցախի դեսպանատունը պիտի լինի։ Նա դեռ հավատում է նաև բանակից դուրս եկած գեներալիտետի ուժին և կամքին, հավատում է, որ ռազմական գործողության սցենարն իրագործելի է այս փուլում՝ Լաչինի միջանցքը բացելու և զարգացումների նոր սցենար թշնամուն, առավել ևս արտաքին խաղացողներին  պարտադրելու համար։

ԱՄՆ-ում Արցախի նախկին ներկայացուցիչ, ծնունդով ացախցի քաղաքագետ Թևան Պողոսյանի խոսքով՝ քաղաքական հարթության մեջ Արցախ-Հայաստան տարանջատումը փաստ է, ուստի դրան հետևած Արցախի պրոցեսները՝  պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձներից մինչև և միասնական արցախահայության  հուժկու հանրահավաքներ, արտահերթ խորհրդարանական նիստ ու հայտարարությունը, իսկ հետո շրջափակման ակտը ջևավորել են իրական մոբիլիզացիայի  հանրային պահանջ, սրանք  գործողություններն են, որոնք սահուն կերպով պիտի տեղափոխվեին ամենամեծ հայկական համայնք կոչված Երևան ու այս ալիքը շարունակություն գտներ սփյուռքահայության շրջանում , բայց սրա համար չներդրվեց Հայաստանում Արցախի ներկայացուցչությնա գրասենյակի ռեսուրսը, այն որպես Արցախի դեսպանություն չիրացրեց իր ամբողջ պոտենցիալը, մինչդեռ  հենց այս գրասենյակին ր լեգիտիմ իրավունքով օժտված Արցախի շուրջ համախմբել ու ԱՀ կառավ արության ուղերձները հասցնել տարբեր եզերքներ։

«Այս գրասենյակն օժված է դեսպանի լիազորթյուներով և պարտավոր էր Արցախից եկող պաշտոնական և հանրային պահանջի հետագծով  գործել անկաշկանդ, իսկ թե ինչու չարեց․․․չգիտեմ»,-ասում է Թևան Պողոսյանը և Yerevan.Today-ին տված հարցազրույցում մատնանշում , թե հանրայն շրջանակում որտեղ դեռևս չիրացված ինչ ռեսուրսներ ունի Մայր Հայստանը Արցախը փրկելու  հայկական պահելու համար։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ