20 02 2017

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում

Փետրվարի 20-ին Արցախում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքներում և 280 ընտրական տեղամասերում (մեկը Երևանում է` ԼՂՀ ներկայացուցչությունում) բացվել են ընտրական տեղամասերը:

Հանրաքվեին, վերջին տվյալներով, մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի, այսինքն՝ 711-ով ավելի, քան նախորդ` 2015թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սահմանադրության հանրաքվեի մասնակցելու հնարավորություն ունի Արցախի Հանրապետության բնակչության 69 տոկոսը:

Ընտրությանը մասնակցելու է 30-ից ավելի երկրի 104 միջազգային դիտորդ, 103 տեղական դիտորդ և ԶԼՄ-ների 80-ից ավելի ներկայացուցիչ:

ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով, տարիների հետ միջազգային հետաքրքրվածությունը Արցախի հանդեպ ավելանում է. օրինակ, 1991թ. անկախության հանրաքվեին մասնակցում էր ընդամենը 40 դիտորդ:

Սահմանադրական փոփոխություններով, Արցախը կիսանախագահական համակարգից անցում կկատարի նախագահական համակարգին: Գործող սահմանադրությունն ընդունվել է 2006 թվականին։

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը՝ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ