Այս իշխանությունը Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, դրա համար էլ Ալիևը ինչ ուզում անում է, շուտով Ստեփանակերտում հավաքարարի հաստիքն էլ իրենք կորոշեն: Այս մասին 5-րդ ալիքի եթերում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Հիմա ՀՀ իշխանությունը տանում է հայաստանցի-ղարաբաղցի դիվերսիոն քաղաքականությունը, ասում են ժողովուրդ ջան, մենք Արցախը հանձնում ենք արցախցիներին էլ հետը, որ Հայաստանը խաղաղ լինի, մենք լավ ապրենք: Խնդիրը քաղաքական լուծման մեջ է, առայժմ հայ ժողովրդից ինչ-որ բան կախված է, այս իշխանությունը պետք է փոխվի»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը