13 01 2023

Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով նկատի ունեք ներառյալ Ղարաբա՞ղը, Թևանյանը՝ իշխող ուժին



 «Ես ուզում եմ հատուկ շեշտել , որ Լաչինի միջանցքը փակվել  է ոչ միայն Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում , այլ՝  նախորդ տարի Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման համաձայնության արդյունքում, քառակողմ համաձայնութուն է ձեռքբերվել, որ Ղարբաղը պատկանում է Ադրբեջանին։  Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը ցույց տվեց , որ Լաչինի միջանցքի փակման մեղավորը հենց Հայաստանի իշխանությա ն վարած քաղաքակնությունն  է, որը Ղարաբաղը ճանաչում է որպես՝ Ադրբեջանի  մաս»,-այս մասին ԱԺ արտաքին հաաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովը նիստ է հրավիրել ՝ «Հայաստան» խմբակցության առաջարկած հարցի օրակարգով , որով խմբակցությունն առաջարկում է ՀՀ ԱԺ  հայտարարություն ընդունել ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ:

Անդրանիկ Թևանյանն իր խոսքում նշեց, որ Արցախի հարցում Հայաստանի և Արցախի իշխանութունների մոտեցումները տարբեր են, մինչդեռ  Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները գրեթե 100 տոկոս նույնն են․ « Եվ այս պայմաններում Լաչինի միջանցքը շարունակելու է փակ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել ։ Մեր հայտարարության հիմքում ընկած է նաև  քաղաքական փոփոխության անհրաժեշտությունը  համաձայն որի՝  Հայաստանը պետք է հետապնդի ԼՂ  ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը  և Հայաստանը չպետք է առաջնորդվի՝ «Ղարաբաղը տանք, որ խաղաղ ապրենք»  կեղծ թեզերով»,-ասաց Թևանյանը։  

«Իշխանությունների կողմից, քաղաքակն առաջին դեմքի մակարդակով,  հակառուսական հիստերիա է բարձրացվում այն պայմաններում, երբ  մեր անվտանգային շատ փխրուն համակարգը հայ-ռուսական հարաբերության տիրույթում է նաև , այս առումով բացասական եմ գնահատում ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելը, ռուս խաղաղապահներին թիրախավորելը»,-ասաց Անդրանիկ Թչանյանը դիմելով ՔՊ-ականներին։ « Ուզում եմ հստաք ասեք՝  Արդրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով ի՞նչ նկատի ունեք,  ներառյալ  Ղարաբա՞ղը, թե՝ ոչ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ