09 01 2023

«Հայաստան» խմբակցությունը երեկ արտագնա նիստ է անցկացրել. մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը․ Armlur.am

«Հայաստան» խմբակցությունը երեկ արտագնա նիստ է անցկացրել. մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը․  Armlur.am

Armlur.am-ը գրում է

ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցությունը երեկ արտագնա նիստ է անցկացրել, որին մասնակցել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ, վերջինս էլ հաստատեց մեր տեղեկությունը.

«Արտագնա նիստի ժամանակ քննարկվել են Լաչինում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերը, ներքաղաքական իրավիճակը, ամփոփվել է անցած տարին, խոսել ենք ֆրակցիայի մարտավարական քայլերի մասին»,-ասաց Խամոյանը:

Հարցին՝ առաջիկա ԱԺ  նիստերին մասնակցելու վերաբերյալ արդյո՞ք նոր որոշում ունի խմբակցությունը, հարցը քննարկվե՞լ է խմբակցության նիստի ժամանակ, Խամոյանն ասաց.

«Խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու մասով ավելի վաղ հայտարարություն էինք տարածել, սա ուժի մեջ է:

Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ստեղծված իրավիճակից սկսած՝ մինչև ֆրակցիայի աշխատանքային գործունեություն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ